Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն շուտափույթ ապաքինում է մաղթել Սըր Ալեքս Ֆերգյուսոնին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտափույթ ապաքինում է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերգյուսոնը տարել է ուղեղի արյունազեղում: Շոտլանդացին ենթարկվել է հաջող վիրահատության, հիմա սպասվում է երկարատև վերականգնում:

«Իմ մտքերը և աղոթքները քո համար են, իմ թանկագին ընկեր: Ուժեղ եղիր, բոսս»,- գրել է Ռոնալդուն իր թվիթերյան էջում:

Սըր Ալեքսի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը և 2007-2008թթ. մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031