Բաժիններ՝

«Գրիզմանը չի գալիս «Բարսելոնա» ինչ-որ մեկի տեղը գրավելու համար». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տեղափոխությունը:

«Մենք հպարտանում ենք նրանով, որ «Բարսելոնա» են գալիս Անտուանի, Դեմբելեի և Կոուտինիոյի մակարդակի ֆուտբոլիստներ:

Գրիզմանը հանդես է գալիս բարձր մակարդակում արդեն շատ տարիներ, միշտ պայքարում է: Նա առանցքային դեր է խաղում «Ատլետիկոյի» հարձակման մեջ:

Նա չի գալիս ինչ-որ մեկի տեղը գրավելու համար: Նա ինչ-որ կարևոր բան հաղթելու ամբիցիաներ ունի»,- Սուարեսին է մեջբերում Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն անցկացրած 30 խաղերում դարձել է 19 գոլի և 8 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031