Բաժիններ՝

«Յուվենթուսը» բանակցություններ է վարել Կարլո Անչելոտիի հետ

Կարլո Անչելոտին կարող է գլխավորել «Յուվենթուսը» Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալու դեպքում:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, «Յուվենթուսը» և Անչելոտին բանակցություններ են վարել:

«Անչելոտին հետաքրքիր է շատ ակումբների, նույնիսկ եթե պաշտոնական առաջարկներ չկան»,- հայտարարել է Ալեսանդրո Ալչիատոն՝ Անչելոտիի ինքնակենսագրության համահեղինակը:

«Կան նաև առաջարկներ «Յուվենթուսի» կողմից: Դա կարող է վերադարձ լինել, այնպես որ, դա միտք է: Անչելոտին գերազանց հարաբերություններ ունի «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անիելիի և տնօրենների խորհրդի հետ»:

Ավելի վաղ Անչելոտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը:
Տվյալ պահին «Ծեր սենյորայի» մարզիչն է հանդիսանում Մասիմիլիանո Ալեգրին, սակայն նա կարող է հեռանալ ակումբից ամռանը:

Շշուկներն Ալեգրիին կապում են «Չելսիի», ՊՍԺ-ի, «Արսենալի» և այլ ակումբների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031