Բաժիններ՝

«Իմ պայմանագիրն «Արսենալի» հետ լրանում է ամռանը և ոչ ոք ինձ հետ այդ մասին չի խոսում». Սանտի Կասորլա

Իսպանացին վերադարձել է մարզումներին, բայց շուտով կարող է հեռանալ ակումբից:

«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան մայիսի 5-ին դուրս է եկել թիմային մարզումների: 33-ամյա Սանտիի համար սա առաջին մարզումն էր՝ սկսած 2016թ. հոկտեմբերից:

Մեկ օր առաջ Կասորլան կարիերան շարունակելու ցանկություն էր հայտնել, բայց, հնարավոր է, ոչ «Արսենալում»:

«Իմ պայմանագիրը լրանում է ամռանը, և ոչ ոք այդ մասին ինձ հետ չի խոսել: Բայց դա նորմալ է: Ես վնասվածք ունեի շատ երկար ժամանակ:

Հիմա ես ուղղակի ուզում եմ մարզվել: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա վաղը»,- Կասորլային է մեջբերում Cadena SER-ը:

Կասորլան հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2012թ. ամառվանից: Իսպանացին անցկացրել է 180 խաղ և դարձել է 29 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս