
Երևանյան խճուղում 5 մեքենաներ բախվել են իրար. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան խճուղում բախվել են Mercedes մակնիշի 10 OC 777 համարանիշի, Mercedes մակնիշի 71 ZT 700 համարանիշի, Mercedes մակնիշի 90 OT 090 համարանիշի, Opel մակնիշի 34 ML 408 համարանիշի և Mercedes մակնիշի 35 NL 504 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։