Բաժիններ՝

Բաֆեթն Apple-ի ևս 75 մլն բաժնետոմս է գնել

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետի Berkshire Hathaway ներդրումային ֆիրման առաջին եռամսյակում Apple-ի 75 միլիոն բաժնետոմս է գնել:

Այդ մասին հայտնել է CNBC-ն: 2017 թվականի վերջի դրությամբ Berkshire-ն ուներ Apple-ի 165,3 միլիոն արժեթուղթ, այսինքն՝ ընկերության՝ այդ պահին շրջանառության մեջ գտնվող բոլոր բաժնետոմսերի 3,3 տոկոսը: Այն ժամանակ Apple-ի փաթեթը մեծությամբ երկրորդն էր Berkshire-ի ակտիվների կառուցվածքում եւ գնահատվում էր մոտավորապես 28 միլիարդ դոլար Wells Fargo & Co-ի բաժնետոմսերի 29 միլիարդանոց փաթեթի համեմատությամբ:

Ընթացիկ տարում գնումներից հետո Apple-ի փաթեթը, հավանաբար, դուրս կգա առաջին տեղը, նշված է հոդվածում: «Դա արտակարգ ընկերություն է,- հայտարարել է Բաֆեթը CNBC-ին տված հարցազրույցում:- Ինչ վերաբերում է Apple-ին, ես կարծում եմ, որ նրանք գրեթե կրկնապատիկ ավելի շատ են վաստակում, քան Միացյալ Նահանգների՝ շահութաբերությամբ երկրորդ ընկերությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031