Մեկնարկեց InSight ավտոմատ կայանի առաքելությունը դեպի Մարս
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ տիեզերակայանից Atlas V հրթիռը ուղեծիր է հանել InSight ավտոմատ կայանը, որը սկսել է ուղևորությունը դեպի Մարս: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
InSight –ն առաջին առաքելությունն է, որը ուսումնասիրելու է Մարսի ներքին շերտերը: Ավտոմատ կայանը սեյսմոգրաֆի օգնությամբ կկարողանա ստանալ ավելի շատ տեղեկատվություն Կարմիր մոլորակի ձևավորման և զարգացման մասին:
Կայանի վայրէջքը նախատեսվում է նոյեմբերին:



