Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում կստեղծեն անօդաչու, որն ընդունակ կլինի 1 տարի մնալ օդում

BAE Systems եւ Prismatic բրիտանական ընկերությունները հայտարարել են արեւային մարտկոցներով հանդերձված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) մշակելու պլանների մասին, որը կկարողանա անընդմեջ օդում գտնվել մեկ տարվա ընթացքում:

Այդ մասին հայտնել է BAE Systems-ի մամուլի ծառայությունը: «BAE Systems-ի եւ Prismatic-ի ինժեներները համատեղ աշխատելու են գործողության հեռահար շառավղով PHASA-35 ԱԹՍ մշակելու համար: 2019 թվականին թռիչքային փորձարկումների համար առաջին օդանավը պատրաստելու աշխատանքներն արդեն ընթանում են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Անօդաչուն կկարողանա կատարել լայն սպեկտրի առաջադրանքներ, այդ թվում՝ իրականացնել դիտարկում եւ կապ ապահովել հեռավոր շրջաններում: Մշակողների մտահղացման համաձայն, անօդաչուի թեւերի բացվածքը կկազմի 35 մետր, քաշը՝ 150 կիլոգրամ: Ընկերությունում նշել են, որ սարքի թեթեւությունն ու արդյունավետությունը դրան թույլ կտա գործել մեծ բարձրությունների վրա եւ օդում գտնվել երկար ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս