Բաժիններ՝

Դուբայի օդանավակայանում անձնագրերի ստուգումն այժմ տևում է 10 վայրկյան

Դուբայի միջազգային օդանավակայանի երրորդ թերմինալում գործարկվել է զբոսաշրջիկների անձնագրերի նախնական ստուգման նոր համակարգը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Emirates-ի ուղեւորները կկարողանան բեռները գրանցել եւ հանձնել տնից:

Ներկայիս 3 րոպեի փոխարեն այն կտեւի մոտավորապես 10 վայրկյան: Ուղեւորին վերաբերող տեղեկությունները տվյալների բազայում, որը մշակել է Դուբայի Էմիրության՝ Փախստականների եւ օտարերկրացիների գործերի գլխավոր վարչությունը (GDRFA), ստացվում են արդեն տոմսի գնման պահից եւ ուղեւորի անձի վաղօրոք կատարվող ստուգման համակարգում ակտիվացվում են չվերթի մեկնումից առաջ 48 ժամվա ընթացքում:

Այնուհետեւ ճանապարհորդի կարգավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մտնում է արդեն միգրացիոն ծառայության այն սպաների տվյալների բազա, որոնք սպասարկում են չվերթը: Նույնիսկ եթե ուղեւորը տոմսը գնում է վերջին պահին, նրա տվյալները ստուգման համակարգում կլինեն թռիչքից մեկ ժամ առաջ: Արդյունքում՝ նրանց առջեւ կանգնած ուղեւորի նախնական նույնականացումից հետո սահմանապահին մնում է միայն շտամպ դնել անձնագրի մեջ, ինչը վայրկյաններ է տեւում:

Առայժմ դա հասանելի է միայն Emirates ավիաընկերության ուղեւորներին, բայց, ինչպես խոստանում են GDRFA-ում, մինչեւ տարեվերջ արագ ստուգման հնարավորությունը կտարածվի նաեւ մյուս ճանապարհորդների վրա: Նաեւ այն պլանավորվում է գործարկել Ալ Մաքթում միջազգային օդանավակայանում:

GDRFA Dubai-ի տվյալներով՝ այսօր Դուբայի անձնագրային հսկողության ծառայությունում շուրջօրյա աշխատում են 1600 աշխատակիցներ: Նրանցից յուրաքանչյուրը միջին հաշվով ստուգում է 55 հազար ուղեւորների այն դեպքում, երբ համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը մեկ սահմանապահի հաշվով կազմում է 17 հազար մարդ: Անցյալ տարի Dubai Internationalօդանավակայանն ընդունել է 88,2 մլն մարդ (2016 թվականի համեմատությամբ աճը՝ 5,5 տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս