
Վիլաշ-Բոաշը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»

Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները կոնտակտի մեջ են մտել պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշի հետ: Ինչպես հաղորդում է TMW-ն, գերմանական ակումբը «Զենիթի» նախկին մարզչին դիտարկում է՝ որպես Պետեր Շտյոգերի պոտենցիալ փոխարինող:
«Չելսիի», «Տոտենհեմի» և «Զենիթի» նախկին գլխավոր մարզչի վերջին ակումբը եղել է չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ն: 40-ամյա մասնագետի ղեկավարությամբ «Զենիթը» դարձել է Ռուսաստանի առաջնության 2014-15թթ. մրցաշրջանի հաղթող:
Ընթացիկ տարվա հունվարին Վիլաշ-Բոաշը մասնակցել է Պերուի ռալլիին, բայց վթարից հետո ստիպված է եղել դուրս գալ մրցումներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը