Բաժիններ՝

NASA-ն «երկնագույն» Արեգակ է ցուցադրել

NASA-ն հրապարակել է կարճատեւ տեսահոլովակ, որում ցուցադրված է Արեգակի մագնիսական դաշտի ակտիվությունը: Տեսագրությունը կատարվել է ապրիլի վերջին Արեգակնային դինամիկայի դիտարանի (SDO) արբանյակով:

Տեսագրությունը նկարահանվել է խորն ուլտրամանուշակագույն ընդգրկույթի լույսի օգտագործմամբ եւ ներկված է երկնագույն գույնով: Դրա շնորհիվ տեսանելի է դարձել Արեգակի ակտիվության միակ գոտին: Տեսագության մեջ պատկերված են Արեգակի մագնիսական դաշտի ուժային գծերի աղեղները:

Ինչպես նշում են SDO-ում, նկարահանման պահին տվալ գոտում զգալի արեգակնային փոթորիկներ չեն գրանցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031