Բաժիններ՝

Ազատ ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը կմրցի Անդրեյ Դուկովի (Ռումինիա) հետ: 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանի մրցակիցը կլինի Մաքսիմիլիան Աուսերլեիտները (Ավստրիա): 79 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանի մրցակիցը ֆինն Հենրի Սելենիուսն է: 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևի մրցակիցը ադրբեջանցի Նուրմագոմեդ Հաջիևն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031