«Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում՝ ձգտելով թույլ չտալ, որ մեկնաբանվի իր անհատականությունը». Սամվել Մարտիրոսյան

«Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում՝ ձգտելով թույլ չտալ, որ մեկնաբանվի իր անհատականությունը, նա անընդհատ փորձում էր մարդկանց իրականության մեջ պահել։ Նույն կերպ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններն էին։ Եթե դրանք լինեին փակ, մեկնաբանությունների առիթ կտային և կհաղթեր նա, ում քարոզչամեքենան ավելի ուժեղ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նկատեց, որ Facebook-ում այս օրերին վեճեր գրեթե չգրանցվեցին, իսկ Instagram-ը հետաքրքիր էֆեկտ ունեցավ. «Մարդիկ սկսեցին հեղափոխությունից հետաքրքիր ֆոտոներ տեղադրել, գեղեցիկ տեսանկյունից այդ ամենը ներկայացնել։ Ահավոր ակտիվացավ նաև Twitter-ը, հետաքրքրություն առաջացավ Telegram-ի նկատմամբ։ Հիմա շատ ավելի առողջ հասարակություն ունենք՝ նույնիսկ հաշվի առնելով սոցցանցային այդ գայթակղությունը՝ մտնել, հայհոյել, հովանալ»։

Մարտիրոսյանի կարծիքով՝ հեռուստաընկերություններն այլևս նորություններ հաղորդելու համար չեն. «Դրանք լավ են թոք-շոուների համար, որ հետո վերլուծաբանները հավաքվեն, զրուցեն, բայց այն չի ապահովում այն, ինչ հարկավոր է քաղաքացուն։ Հեռուստաընկերություններն իներտ են, այլ հարց է, որ դրանք կարող են յութուբով 24 ժամ ուղիղ եթեր ապահովել։ Արդեն պետք է հասկանալ, որ ավանդական հեռուստատեսությունն ինչ-որ իրադարձությունների ժամանակ ուղղակի սպառվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031