Եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, փորձեք այս սերմերը
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիր է, որը կարող է նաև լուրջ առողջական հետևանքներ ունենալ։ Խոսքն առաջին հերթին սիրտ-անոթային հիվանդությունների մասին է։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու նպատակով հարկավոր է հետևել սննդակարգին՝ հնարավորություն սահմաններում դրանից բացառելով վնասակար ճարպերը։ Կայքի հաղորդմամբ՝ այս միջոցները կօգնեն վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։
Սխտոր։ Սխտորն ամինաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։ Այն օգնում է կարգավորել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, զարկերակային ճնշումը։
Շամբալա։ Շամբալայի սերմերը հարուստ են վիտամին E-ով, հակաբիոտիկներով, հակաօքսիդանտներով, կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ։ Այս բույսի սերմերը կօգնեն կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը