
Facebook-ում Թրամփի համար տվյալներ հավաքած Cambridge Analytica ֆիրման փակվում է

Cambridge Analytica ընկերությունը, որը 2016 թվականի ամերիկյան ընտրարշավի ժամանակ ծառայություններ է մատուցել սոցցանցերում Դոնալդ Թրամփի թիրախային գովազդի ոլորտում եւ սկանդալի կենտրոնում է հայտնվել Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տղեկատվության հավաքման եղանակների պատճառով, հայտարարել է, որ փակվում է:
Այս մասին ֆիրմայի ներկայացուցիչները հայտնել են մամուլի տեղեկագրում: Cambridge Analytica-ն, SCL Elections-ը վերահսկող մայր ընկերությունն սկսել է Մեծ Բրիտանիայում խորհրդատվական ընկերության սնանկացման գործընթացը: Համանման ընթացակարգ է սկսված Նյու Յորքում ամերիկյան մասնաճյուղի նկատմամբ: Մինչդեռ, ինչպես նշում է BBC-ն, ընկերության ներկայացուցիչները շարունակում են պնդել իրենց անմեղությունը: