Ճապոնիայում կհայտնվի Հայաո Միաձակիի մուլտֆիլմերին նվիրված ժամանցային զբոսայգի
2022 թվականին Ճապոնիայի Այիտի պրեֆեկտուրայում կբացվի ժամանցային թեմատիկ զբոսայգի՝ նվիրված ճապոնացի հայտնի մուլտիպլիկատոր Հայաո Միաձակիի Ghibli ստուդիայի անիմացիոն ֆիլմերին:
Ինչպես հայտարարել է դրա նահանգապետ Հիդեակի Օմուրան, օբյեկտի շինարարության վայր է ընտրվել Նագոյայից ոչ հեռու գտնվող Նագակուտե փոքր քաղաքը, որտեղ 2005 թվականին անցկացվել է ԷՔՍՊՕ ցուցահանդեսը,։
Նախագծի նախնական դիզայնի համաձայն, զբոսայգու մուտքը կձեւավորվի «Հաուլի քայլող դղյակը» անիմեի ոճով, եւ հատկապես աշտարակների օգտագործմամբ, որտեղ պլանավորվում է կազմակերպել դիտահարթակ: Մոտավորապես 200 հեկտար մակերեսով համալիրի մնացած տարածքը բաժանելու են մի քանի գոտիների՝ նվիրված մուլտիպլիկատորի մյուս հայտնի ստեղծագործություններին:
Ghibli ստուդիան 1985 թվականին հիմնադրվել է Միաձակիի եւ նրա ընկերոջ՝ Իսաո Տակահատիի կողմից: Ստուդիայի առավել հայտնի աշխատանքը՝ «Ուրվականներից քշվածները», 2003 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: