Սասուն Միքայելյանը կոչ արեց գյումրեցիներին մայիսի 1-ին գալ Երևան՝ վերջնական հաղթանակի հասնելու

«Դուք արդեն երկար տարիների պայքարի ճանապարհով եք անցել, բայց երբեք չեք հուսահատվել»,- այսօր Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ դիմելով գյումրեցիներին՝ ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա կոչ արեց գյումրեցիներին, որ ով հնարավորություն ունի՝ մայիսի 1-ին գա Երևան, որ հասնեն վերջնական հաղթանակի. «Մենք բազմիցս պայքարի մեջ ենք եղել և ունեցել ենք առաջնորդներ: Երբեք չի եղել մի առաջնորդ, որ հայտնվի ժողովրդի առաջ, գնա փշալարի դեմ, ոստիկանության չհասկացող որոշ մարդկանց դեմ, պատրաստ պայքարի, այսօր այդ մարդը ձեր դեմ կանգնած է, դուք երբեք խաբված չեք լինի»:

Մարդիկ սկսեցին բղավել՝ «Նի-կոլ, Նի-կոլ, Նի-կոլ»:

Տեսանյութեր

Լրահոս