
Իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաջորդ շաբաթ կտեղափոխվի չինական «Չունցին Լիֆան»

Եվս մեկ լեգենդ հեռանում է «Բարսելոնայից»:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաջորդ շաբաթ կտեղափոխվի չինական «Չունցին Լիֆան» և եռամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է As-ը, ակումբի սեփականատեր Ցզյան Լիժանգը ցանկանում է իր թիմում տեսնել Անդրես Ինիեստային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինիեստան կտեղափոխվի մեկ այլ չինական ակումբ՝ «Տիանցզին Ցյուանցզյան», որտեղ խաղում են Աքսել Վիտցելը և Ալեշանդրե Պատոն:
«Բարսելոնայի» կազմում Անդրեսը հաղթել է 30 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը