Բաժիններ՝

«Վեսթ Հեմն» առաջարկել է 60 մլն եվրո Քարիմ Բենզեմայի համար, ֆրանսիացին հրաժարվել է տեղափոխությունից

Քարիմը համարել է դա իր կարիերայի ոչ լավագույն առաջարկը: «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հրաժարվել է հեռանալ մադրիդյան ակումբից, չնայած անգլիական «Վեսթ Հեմի» շռայլ առաջարկին:

«Մրճահարները» հարձակվողի համար առաջարկել են 60 մլն եվրո, բայց ֆրանսիացին համարել է, որ լոնդոնյան ակումբ տեղափոխվելը հետքայլ կլինի իր կարիերայում: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալը»՝ հակառակը, ցանկանում է վաճառել Բենզեմային ամռանը, որպեսզի գնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:

Բենզեման մադրիդցիների կազմում անցկացրել է 270 հանդիպում, որոնցում դարձել է 127 գոլի հեղինակ: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30