Բաժիններ՝

«Պոգբային ստորագրելը ռեալ չէ». Ջենարո Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է իր տրանսֆերային նախապատվությունների մասին: «Ֆասոնեն (գլխավոր տնօրեն) ասաց ինձ, որ մենք կստորագրենք 3-4 խաղացողների: Նա չի ասել, որ դրա համար պետք է 3-4 մարդ հեռանա:

ՈւԵՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել («Միլանի» նկատմամբ սանկցիաների վերաբերյալ): Ես կցանկանայի ասել. «Ինձ դուր է գալիս Պոգբան, եկեք ստորագրենք նրան», բայց դա ռեալ չէ:

Արդյո՞ք ինձ դուր է գալիս Մանջուկիչը: Ինձ դուր են գալիս բոլոր ուժեղ ֆուտբոլիստները. Ռոնալդուն, Մեսսին… Այնուամենայնիվ, ես ավելի շատ մտածում եմ թիմային աշխատանքի, այլ ոչ թե առանձին խաղացողների մասին:

Մենք ունենք գլխավոր մենեջեր և մարզական տնօրեն, նրանք կզբաղվեն տրանսֆերային շուկայով: Կարող եմ հավաստիացնել երկրպագուներին, որ քաղցից մեզ մոտ ոչ ոք չի մահանում»,- ասել է Գատուզոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս