Բաժիններ՝

««Արսենա՞լ». Եթե ինձ առաջարկեն համապատասխան նախագիծ, հաճույքով կաշխատեմ». Անչելոտի

Իտալացին նորից պատրաստ է աշխատանքի: Կարլո Անչելոտին խուսափողական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք կցանկանա փոխարինել Արսեն Վենգերին «Արսենալում»:

«Կարող եմ միայն ասել, որ կցանկանայի նորից անցնել աշխատանքի: Եթե ինձ առաջարկեն համապատասխան նախագիծ, հաճույքով կզբաղվեմ դրանով: Վենգերը կատարել է և շարունակում է կատարել ֆանտաստիկ աշխատանք «Արսենալում», չէ՞ որ թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ»,- Անչելոտիին է մեջբերում Sky Sports-ը:

Անչելոտիի վերջին աշխատավայրը եղել է «Բավարիան», որտեղից նրան հեռացրին 2017թ. աշնանը: Կարլո Անչելոտին մարզել է «Չելսին», որի հետ 2009-10թթ. մրցաշրջանում դարձել է չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս