
«Եթե ես խփեմ Մեսսիին, չեմ կարողանա վերադառնալ Արգենտինա». Գաբրիել Մերկադո

Իսպանական «Սևիլիայի» պաշտպան Գաբրիել Մերկադոն խոսել է Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչի մասին: Ապրիլի 21-ին անդալուզյան ակումբը կմրցի «Բարսելոնայի» հետ: Մերկադոն խոսել է սպասվելիք խաղի և կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի մասին:
«Եթե ես խփեմ Մեսսիին, չեմ կարողանա վերադառնալ Արգենտինա: Լեոյին հնարավոր չէ կանգնեցնել, խախտել նրա նկատմամբ կանոնները: Դու վազում ես նրա հետևից, հետապնդում ես նրան, իսկ նա շարունակում է վայելել իր խաղը:
Մեսսին լավագույնն է, դա չի քննարկվում: Նա ամենուր է խաղադաշտում, գոլեր է խփում, փոխանցումներ անում…
Մենք շատ մեծ աշխատանք ունենք պաշտպանությունում, պետք է խաղանք իդեալական, բայց մենք երազում ենք գավաթի մասին, դա մեզնից պետք չէ խլել»,- նշել է Մերկադոն:
Սիրարփի Աղաբաբյան