Բաժիններ՝

«Միայն 2017 թ. փողոցներում չեն եղել միտինգներ, և մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ». Սերժ Սարգսյան. «Շանթ»

«Նոր թիմ չկա: Նույն թիմն է, նույն ղեկավարն է, նույն կուսակցությունն է: Ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ պետք է ավելի լավ լինի: Ենթադրենք՝ հարկայինի կամ մաքսայինի աշխատողը կաշառք էր վերցնում, հիմա նա կտեսնի, որ խորհրդարանական համակարգ է, և կասի՝ վե´րջ, խորհրդարանական համակարգ է, ես այլևս կաշառք չե՞մ վերցնում»,- նորընտիր վարչապետին հարց է ուղղել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանը:

«Ո´չ, չի կարող կառավարման կարգը այդպես միանգամից անդրադառնալ այնպիսի ուժով, որ մի շաբաթվա ընթացքում կաշառակերությունը կամ անարդարությունը Հայաստանում վերանա: Ես ասացի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում, այդ ընթացքը պետք է արագանա: Մտովի հետ գնանք. մենք քանի՞ հանգիստ տարի ենք ունեցել: Ես նկատի ունեմ և՛ արտաքին, և՛ ներքին անկայունությունը: Միակ տարին եղել է 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստները գալ Երևան, ներդրողները կարող էին գալ և ներդրումներ անել, և այդ տարի մենք ունեցել ենք 7.5 տոկոսի տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, որ այս տնտեսական աճը մարդկանց համար ավելի շոշափելի լինի: Միևնույն է, դժգոհություններ լինելու են, որովհետև ինչքան մարդ լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են, բայց խնդիրն այն է, որ մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որ գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել: Սա է ամբողջ խնդիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս