Բաժիններ՝

Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել է 100 միլիոնը

Amazon ինտերնետ-ռիթեյլերը հայտնել է, որ Amazon Prime վճարովի ծառայության բաժանորդների թիվն աշխարհում գերազանցել է 100 միլիոնը։ «Գործարկումից 13 տարի անց մենք գերազանցեցինք 100 միլիոն անդամի նշագիծը»,-գրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը բաժնետերերին հղած նամակում:

Մինչ այդ ընկերությունը չէր բացահայտում ծառայության բաժանորդների թիվը: Վերլուծաբանները ենթադրում էին, որ ծառայությունից միջին հաշվով օգտվում է շուրջ 90 մլն մարդ: Prime ծառայությունը տարեկան արժե 99 դոլար եւ իրավունք է տալիս Amazon կայքով անսահմանափակ թվով ապրանքներ պատվիրել՝ երկու օրվա ընթացքում անվճար առաքմամբ: Բացի այդ, ընկերությունը 8 հազար քաղաքների բնակիչների հնարավորություն է ընձեռում պատվերն ստանալ գնելու օրը կամ հաջորդ օրը:

Բեզոսի խոսքով՝ ընդամենն անցյալ տարի Prime-ի օգտատերերը պատվիրել էին 5 մլրդ դոլարից ավելի ապրանքներ: Փորձագետների գնահատումներով՝ վճարովի ծառայության միջին բաժանորդը տարեկան ծախսում է մոտավորապես 1,3 հազար դոլար՝ սովորական բաժանորդներից կրկնակի ավելի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս