Բաժիններ՝

Ֆրանսիայում 63 հազար եվրոյով վաճառել են Պուտինին պատկանած գրիչը. Parisien

Սեւ ինքնահոսը՝ զարդարված արծաթե երկգլխանի ածվի պատկերով՝ Swarovski 20 բյուրեղներով, 63 հազար եվրոյով վաճառել են Փարիզի Dtouot աճուրդում: Ինչպես ապրիլի 19-ին գրում է Le Parisien թերթը, գրիչը պատկանել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հրատարակության տվյալներով՝ նախապես լոտը գնահատվում էր 50 հազարից մինչեւ 80 հազար եվրո: Գնորդի անունը, որն աճուրդին մասնակցել է հեռախոսով, չեն հայտնում: «Այս օբյեկտն արվեստի ստեղծագործություն չէ,- պատմել են աճուրդային տան մասնագետները:- Սակայն դրա բացառիկությունն ընդգծվում է ներկայիս քաղաքական իրողություններով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30