Բաժիններ՝

«Հակամադրիդիզմը միշտ եղել է, բայց հիմա աճում է «Ռեալի» կողմնակիցների թիվը». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո (1:3) Արքայական ակումբի հասցեին հնչած քննադատությունը:

«Հակամադրիդիզմը միշտ գոյություն է ունեցել, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Ամեն օր «Ռեալի» կողմնակիցները շատանում են: Սա աշխարհի լավագույն ակումբն է՝ ամենամեծ թվով երկրպագուներով, ֆանտաստիկ շարժումը շարունակում է աճել: Մենք ֆուտբոլիստների հետ հանդերձարանում նման բաներ չենք քննարկում:

Չեմպիոնների լիգայում կայանալիք կիսաեզրափակչի մրցավարությո՞ւնը: Մենք անելու ենք մեր աշխատանքը, մրցավարները՝ իրենց»,- Զիդանին է մեջբերում Marca-ն: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս