Բաժիններ՝

Բրիտանացի կատակերգու դերասան Սաշա Բարոն Քոենը իսրայելցի լրտեսին կմարմնավորի Netflix սերիալում

Բրիտանացի կատակերգու դերասան Սաշա Բարոն Քոենը, որը հայտնի է «Դիկտատոր» (2012 թ.) եւ «Բորատ» (2006 թ.) ֆիլմերից, գլխավոր դերը կկատարի «Լրտեսը» մինի-սերիալում, որը նվիրված է իսրայելցի հետախույզ Էլի Քոենին: Հեռուստաֆիլմի արտադրությանը պատրաստվում է ձեռնամուխ լինել Netflix ընկերությունը: Այդ մասին հայտնել է Deadline ամերիկյան պորտալը:

Կինոնկարը, որը բաղկացած կլինի վեց սերիայից, պատմելու է Էլի Քոենի՝ «Մոսադ»-ի աշխատակցի կյանքի մասին, որը Սիրիայում աշխատել է անցյալ հարյուրամյակի 60-ական թվականներին: Նա ակտիվորեն զբաղվում էր հետախուզական գործունեությամբ՝ ռազմավարական տեսակետից կարեւոր տեղեկատվություն փոխանցելով իսրայելացիներին: 1965 թվականին Քոենը ձերբակալվել է եւ նույն թվականի փետրվարին մահապատժի դատապարտվել կախաղան հանելու միջոցով:

Հայտնի է, որ սերիալի ռեժիսորը եւ սցենարիստը կդառնա Գիդեոն Ռաֆը, որը մասնակցել է «Քուանտինո բազան» (թողարկվում է 2015 թվականից), «Հայրենիք» (թողարկվում Է 2011 թվականից) եւ «Ռազմագերիները» (2009-2012 թթ.) սերիալների ստեղծմանը: «Լրտեսի» պրոդյուսերությամբ կզբաղվեն Legende Films ընկերությունը եւ Ալեն Գոլդմանը, որը հայտնի է «99 ֆրանկ» (2007 թ.), «Արնագույն գետեր» (2000 թ.) ֆիլմերի վրա կատարած աշխատանքով: Հեռուստաֆիլմի պրեմիերան պլանավորված է ընթացիկ տարում:

Սաշա Բարոն Քոենը (ծնվել է1971 թվականին) բրիտանացի կատակերգու դերասան է, որը ճանաչում է ստացել 2000 թվականին «Ալի Ջիի շոու» (2000-2004 թթ.) հաղորդման թողարկումից հետո, որտեղ նա մի քանի գլխավոր դերեր է խաղացել, այդ թվում՝ ռեփեր Ալի Ջիի եւ ղազախստանցի լրագրող Բորատ Սագդիեւի:

Ընդամենը նա նկարահանվել է 40-ից ավելի կինոնկարներում: 2007 թվականին դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Տղամարդու լավագույն դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)» կատեգորիայում «Բորատ» ֆիլմում խաղացած դերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս