
Նեյմարը չի ցանկանում ՊՍԺ-ում տեսնել Տուխելին

Ո՞ւմ կընտրեն աստղերը՝ մարզչի՞ն, թե՞ գլխավոր աստղին: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին չի տպավորել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի նշանակվելու մասին լուրը:
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, բրազիլացին վստահ չէ, որ ՊՍԺ-ն ճիշտ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով տիտղոսներ նվաճելու՝ Տուխելի նվազագույն հաջողությունները:
Նեյմարն ակնկալում էր, որ ակումբի սեփականատերերը կհրավիրեն Անտոնիո Կոնտեին, Ժոզե Մոուրինիոյին, Յուրգեն Կլոպին կամ Յոահիմ Լյովին:
Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Գերմանացի մասնագետի կարիերայի միակ տիտղոսը Գերմանիայի գավաթն է (2016.17թթ.):
Պատրաստեց Անի Գաբուզյանը