
Մեծ Բրիտանիայի թագուհին Թրամփին համեմատել է խլացնող ուղղաթիռի հետ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ԱՄՆ-ի վերջին նախագահներին համեմատել է խլացնող ուղղաթիռի հետ: Այս մասին հայտնել է Business Insider-ը: 2017 թվականի հունիսին Բուքինգհեմյան պալատի իր այգում զբոսնելով հեռուստահաղորդավար սըր Դեւիդ Աթենբորոյի հետ՝ թագուհին լսել է ուղղաթիռի աղմուկը եւ կատակել, թե այն «հնչում է, ինչպես նախագահ Թրամփը կամ նախագահ Օբաման»:
«Ինչու՞ են նրանք ամբողջ ժամանակ թռչում շուրջը, երբ դու ցանկանում ես խոսել»,- կատակով վրդովվել է նա: Եղիսաբեթ Բ-ն երկու անգամ է հանդիպել Բարաք Օբամայի հետ նրա կառավարման տարիներին, Դոնալդ Թրամփի հետ նա չի հանդիպել՝ չնայած պետական այցով Մեծ Բրիտանիա այցելելու նրան ուղարկված հրավերին: