Օգտակար աղանդեր նիհարողների համար. Super «Տիրամիսու»
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Եգիպտացորենի օսլա – 25 գ
3. Շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի
4. Կակաո – 1 թ/գ
5. Ջուր – 200 մլ
6. Սուրճ – 1 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
8. Կաթնաշոռ/յոգուրտ – 200 գ
Պատրաստման եղանակը
Խմորի շերտ
Խառնել դեղնուցները, օսլան, շաքարի փոխարինիչը: Հարել սպիտակուցները և խառնել դեղնուցային զանգվածին: Թխել 10 րոպե 180 աստիճանում:
Շերտը կտրատել քառակուսիների:
Խառնել սուրճը, ջուրը և շաքարի փոխարինիչը:
Խմորի յուրաքանչյուր կտոր թաթախել սուրճի մեջ:
Կաթնաշոռի մեջ ավելացնել շաքարի փոխարինիչ:
Հավաքել աղանդերը. դնել կաթնաշոռը, բիսկիթը, կաթնաշոռը և այդպես շարունակ:
Վրան կակաո շաղ տալ և դնել սառնարանը մի քանի ժամ:
Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը