Բաժիններ՝

Ապուր «Խարչո». վրացական խոհանոցի ուտեստ, որը պետք է շատ կծու լինի

Խարչոն վրացական ազգային ապուր է: Այն պատրաստվում է տավարի մսից, բրնձից և ընկույզից:

Խարչոն տարբերվում է մնացած մսով ապուրներից նրանով, որ այն պատրաստվում է միայն տավարի մսից, տխեմալուց և քերած ընկույզից: Դասական բաղադրատոմսի համաձայն՝ այս 3 բաղադրիչներն անխուսափելի և պարտադիր են ապուրի պատրաստման համար:

Բաղադրիչներ

1. Տավարի փափկամիս – 500 գ
2. Բրինձ – 200 գ
3. Ընկույզ – 100 գ
4. Տխեմալի – 150 գ
5. Սոխ – 150 գ
6. Սխտոր – 3-4 ատամիկ
7. Խմելի-սունելի – 2 թ/գ
8. Կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
9. Հատիկավոր պղպեղ՝ ըստ ճաշակի
10. Աղ՝ ըստ ճաշակի
11. Կանաչի

Պատրաստման եղանակը

1. Միսը կտրատել ոչ մեծ կտորների: Լցնել 3 լ ջուր, հասցնել եռման, հավաքել փրփուրը և եփել ցածր կրակի վրա 1.5 ժամ:

2. Սոխը մանր կտրատել: Ընկույզը չորացնել ջեռոցում և մանրացնել բլենդերով կամ մանր կտրատել:

3. Պատրաստի արգանակի մեջ լցնել բրինձը, եփել 10 րոպե:

4. Սոխը տապակել բուսայուղով, ավելացնել արգանակի մեջ:

5. Հետո ավելացնել ընկույզը, տխեմալին, խմելի-սունելին, պղպեղը, աղ անել և եփել 5-7 րոպե:

6. Ապուրին ավելացնել ճզմած սխտորը, վերցնել կրակից և թողնել 10-20 րոպե կափարիչով ծածկած վիճակում:

7. Մատուցելիս ավելացնել մանր կտրատած կանաչի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս