
«Չելսին» բանակցություններ է վարել Մասիմիլիանո Ալեգրիի և Լուիս Էնրիկեի հետ

Եվս մեկ իտալացի՞, թե՞ իսպանացի:
«Չելսիի» ղեկավարությունը գծել է շրջանը թիմի նոր գլխավոր մարզչի տեղի համար. լոնդոնցիներն ընտրում են «Յուվենթուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի միջև:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «կապույտները» նրանց հետ արդեն բանակցություններ են վարել:
Ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ ժամանակից շուտ պայմանագիրը լուծարելու դեպքում «Չելսին» իտալացուն կվճարի 8.5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» գրավում է 5-րդ տեղը և ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում չի խաղա Չեմպիոնների լիգայում:
Ավելի վաղ «Չելսին» հարցում էր կատարել «Մոնակոյից» Լեոնարդու Ժարդիմի հրաժարագնի չափի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը