
Մանչինին բանակցություններ կվարի Իտալիայի հետ և կհեռանա «Զենիթից» մրցաշրջանի վերջում

Իտալացին շատ շուտով կհեռանա Ռուսաստանից:
«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնի գլխավոր ֆավորիտն է:
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ապրիլի 8-ին Մանչինին կայցելի Հռոմ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Մանչինին ինքը բազմիցս ցանկություն է հայտնել՝ գլխավորելու երկրի հավաքականը, իսկ իտալական ֆեդերացիայում նրան համարում են համապատասխան թեկնածու:
Մանչինիից բացի իտալացիները դիտարկում են Կարլո Անչելոտիի և Անտոնիո Կոնտեի տարբերակները, բայց Անչելոտին ուզում է շարունակել աշխատանքները ակումբում, իսկ Կոնտեն պահանջում է չափից շատ բարձր աշխատավարձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը