
««Ռեալը» չի ձևավորի չեմպիոնական միջանցք «Բարսելոնայի» համար». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մադրիդյան թիմը չի ձևավորի ավանդական միջանցքը «Բարսելոնայի» համար:
Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնայի» հետ Պրիմերայի 36-րդ տուրում և հաշվի առնելով թիմերի միջև միավորների առկա տարբերությունը՝ կա հավանականություն, որ մինչև այդ պահը կատալոնացիները պաշտոնապես կձևակերպեն չեմպիոնությունը:
Այդ դեպքում «արքայական ակումբի» ֆուտբոլիստները պետք է ձևավորեն «կապտանռնագույնների» խաղացողների առաջ չեմպիոնական միջանցք, սակայն Զինեդին Զիդանը պատրաստվում է խախտել այդ ավանդույթը:
««Ռեալը» «Բարսելոնայի» առաջ չեմպիոնական միջանցք չի ձևավորի, դա իմ որոշումն է:
«Բարսելոնան» չցանկացավ կատարել տվյալ ավանդույթը, երբ մենք հաղթեցինք Աշխարհի ակումբային առաջնությունը, դրա համար էլ ես այդպես եմ որոշել»,- Զիդանին է մեջբերում Managingmadrid-ը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին մադրիդցիների Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելուց հետո «Բարսելոնան» չձևավորեց չեմպիոնական միջանցք «Ռեալի» համար, բացատրելով դա նրանով, որ իրենք չեն մասնակցել տվյալ մրցաշարին և դրա համար էլ դա չեն անի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը