
««Մանչեսթեր Սիթին» արժանիորեն կհաղթի տիտղոսը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինձ վշտացրեց առաջին բաց թողած գնդակը: «Մանչեսթեր Սիթին» խփեց մեզ անկյունայինից 3-րդ անգամ մրցաշրջանում: Երկրորդ գոլից հետո կարևոր էր, որ ֆուտբոլիստները հավատարիմ մնային իրենք իրենց: Մենք գնդակն ավելի շատ էինք տեղաշարժում, քան յուրաքանչյուր այլ թիմ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումներում:
Մեզ հարկավոր է 6 միավոր, որպեսզի մնանք քառյակում: Մեր խնդիրն է գրավել 2-րդ տեղը: Բայց ես ուզում եմ շնորհավորել «քաղաքայիններին» չեմպիոնության առթիվ, որովհետև նրանք արժանիորեն կհաղթեն տիտղոսը:
Նրանք շանս չտվեցին մյուսներին, քանի որ հաղթում էին այս մրցաշրջանում առանց դադարի»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը