
«Ժոզեն ասաց, որ չի ուզում տեսնել մեր մեջ ծաղրածուների, որոնք կանգնել և նայում են «Մանչեսթեր Սիթիի» տիտղոսին». Սմոլինգ

Յուրահատուկի ճառը ոգեշնչել է «սատանաներին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը մեկնաբանել է հաղթանակը մանչեսթերյան դերբիում:
«Առաջին խաղակեսը սարսափելի էր. մենք չէինք խաղում մեր ֆուտբոլը: Մենք չէինք երևում:
Մոուրինիոն մի փոքր խոսեց ընդմիջման ժամանակ. ֆուտբոլիստներն առանց այդ էլ գիտեին, որ վատ են խաղացել: Նա ասաց, որ չի ուզում տեսնել մեր մեջ ծաղրածուների, ովքեր կանգնել և նայում են, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթին» վերցնում տիտղոսը:
Նրանց թիմը հիասքանչ էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց մենք ակտիվացրեցինք խաղը և հաղթեցինք»,- Սմոլինգին է մեջբերում BBC-ն:
«Մանչեսթեր Սիթին» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ձեռքից բաց թոեց նույնիսկ ոչ-ոքին:
Հաղթանակի դեպքում «Մանչեսթեր Սիթին» դառնում էր Անգլիայի չեմպիոն:
Սմոլինգը խփեց հաղթական գոլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը