Բաժիններ՝

«Մի օր ես կարթնանամ և կասեմ՝ վերջ, ես ավարտում եմ». Սերենա Ուիլյամս

Բոլորը լաց կլինեն այդ օրը:

36-ամյա ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը դեռ չի պլանավորում ավարտել խաղային կարիերան:

«Ես չգիտեմ՝ երբ կավարտեմ: Ես զգում եմ, որ կգա մի օր, երբ ես կարթնանամ և կասեմ՝ վերջ: Բայց դեռ այդ զգացումը չի եկել: Նախորդ տարի, երբ այդքան բան կատարվեց, ես նման ոչ մի բան չզգացի և դա նշանակում է, որ երբ գա ժամանակը ես կհասկանամ»,- Սերենային է մեջբերում Ritholtz-ը:

Մայամիի մրցաշարում Ուիլյամսն առաջին շրջանում պարտվեց ճապոնուհի Նաոմի Օսակային 3:6, 2:6 հաշվով:

Ինդիան-Ուելսի մրցաշարի 3-րդ շրջանում Սերենան պարտվեց քրոջը՝ Վինուսին 3:6, 4:6 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30