
Իդեալական բիսկվիթ, որը կարող է պատրաստել ցանկացած տանտիրուհի

Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Ալյուր – 150 գ
3. Շաքարավազ – 150 գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Փոքր կաթսայի մեջ խառնել ձուն և շաքարավազը: Այնուհետև կաթսան դնել շոգեբաղնիքի վրա, և առնվազն 10 րոպե հարել հարիչով:
2. Այժմ ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, խառնել:
3. Թխման համար նախատեսված տարան պատել արևածաղկի ձեթով, լցնել խմորը:
4. 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 25 րոպե: Պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը