Բաժիններ՝

Վաչե Գաբրիելյանը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհրդի հանդիպումներին

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ և Կանադա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Հայաստանի կառավարական պատվիրակությունը ապրիլի 19-22-ը Վաշինգտոնում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին: Ապրիլի 23-26-ը ՀՀ փոխվարչապետը կմեկնի Կանադա՝ Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30