Բաժիններ՝

Թոմաս Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն

Դորտմունդցիների նախկին մարզիչն առաջ անցավ մրցակիցներից: Գերմանացի Թոմաս Տուխելը կդառնա ֆրանսական ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մի քանի շաբաթ առաջ կոնտակտի մեջ է եղել Անտոնիո Կոնտեի շրջապատի հետ, իսկ մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն ցանկանում է թիմում տեսնել Պաուլու Ֆոնեսկային և Լեոնարդու Ժարդիմին: Բայց, ինչպես հաղորդում է ESPN-ը, արդյունքում որոշումը կայացրել է անձամբ Կատարի էմիրը, ով համարում է, որ Տուխելն ավելի հարմար է փարիզյան ակումբում աշխատելու համար:

Որոշիչ գործոն է դարձել Տուխելի հեղինակությունը՝ որպես տակտիկական հանճար: Բացի այդ, Տուխելը լավ խոսում է ֆրանսերեն: Տուխելը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից» 2017 թվականին՝ աշխատելով թիմում 2 տարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30