Բաժիններ՝

«Միլանը» 3 տարով երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ

Ռինոն կմնա միլանյան ակումբում մինչև 2021 թվականը: «Միլանը» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ, ով գլխավորեց թիմը 2017-18թթ. մրցաշրջանի ընթացքում: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը:

«Ես շնորհակալ եմ «Միլանի» նման մեծ թիմի մարզիչը լինելու հնարավորության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներիս և շտաբի անդամներին՝ վստահության համար: Մենք շատ շուտով կվերադարձնենք «Միլանին» իր նախկին թոփ-մակարդակը»,- ասել է Գատուզոն:

Գատուզոն գլխավորեց ակումբը Վինչենցո Մոնտելայի հեռացումից հետո: Իտալիայի առաջնության 30 տուրերից հետո «Միլանը» գրավում է 6-րդ տեղը՝ հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց 3 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս