Գարեթ Բեյլն ամռանը կհեռանա «Ռեալից»
Վալիացու նկատմամբ գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Մադրիդյան «Ռեալի» վալիացի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ամռանը կհեռանա ակումբից:
Բեյլը դժգոհ է Զինեդին Զիդանի թիմում երկրորդական դերից և խաղաժամանակի քանակի սահմանափակումից: Բացի այդ, ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Գարեթն այդպես էլ չի հարմարվել Մադրիդում:
Վալիացին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Անգլիայի առաջնություն. կիսապաշտպանի նկատմամբ գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: «Ռեալը» Բեյլի դիմաց ցանկանում է ստանալ 120 մլն եվրո: Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից»՝ 101 մլն եվրոյի դիմաց: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը