Ֆինանսապես հաջողակ մարդկանց միավորում է ուղեղի նման կառուցվածքը
Այն մարդկանց, ովքեր չեն վախենում ֆինանսական ռիսկերից եւ հանգիստ են վերաբերվում դրանց հետեւանքներին, տարբերում է ուղեղի նման կառուցվածքը: Այս եզրակացությանն է հանգել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողների խումբը, նրանց գիտափորձը նկարագրված է Neuron հանդեսում: Գիտափորձին մասնակցել են 108 առողջ երիտասարդներ։
Նրանց առաջարկել են լրացնել այս կամ այն կերպ ֆինանսական ռիսկի հետ կապված ավելի քան 100 սցենար բովանդակող հարցարանները: Օրինակ՝ նրանք կարող էին ընտրել ոչ մեծ, բայց երաշխավորված վարձատրություն կամ ռիսկի գնալ մեծ պարգեւի հույսով՝ հասկանալով, որ կարող են կորցնել ամբողջ «կարողությունը»:
Բարդ ֆինանսական որոշումներ կայացնելու համար նրանց տրվել է չորս վայրկյան: Նրանց ուղեղում կատարված բոլոր փոփոխությունները գրանցել են հատուկ ապարատները: Պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, որոնք մյուսներից ավելի հաջող են գլուխ հանել առաջադրանքներից եւ հաղթահարել սթրեսը, ավելի շատ է գորշ նյութը եւ ավելի լավ են զարգացած ֆունկցիոնալ կապերը նշագեղձի եւ հարճակատային կեղեւի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: