Բաժիններ՝

Մխիթարյանի վնասվածքի լրջությունը հայտնի կլինի բուժզննումից հետո

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի լրջությունը հայտնի կլինի բուժզննումից հետո:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հայ կիսապաշտպանի մասին և փաստել, որ ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Ամեն ինչ ավելի պարզ կլինի բուժզննումից հետո: Հայ կիսապաշտպանը կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս