Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում արթնացել է հրաբուխը
Հնդկական օվկիանոսում Ֆրանսիայի Ռեյունիոն կզղու հարավ – արեւելքում ապրիլի 3-ին ակտիվացել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է կղզու իշխանությունների հաղորդագրության մեջ։
«Շատ բարձր սեյսմիկ ակտիվությունից հետո Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխն ապրիլի 3-ի տեղական ժամանակով ժամը 11-ին սկսել է ժայթքել… Այժմ ժայթքման սկսվելու ոչ մի կարգի տեսողական հաստատումներ ստանալ հնարավոր չէ»,- նշում են տեղական իշխանությունները:
Դրա հետ մեկտեղ, կղզեբնակների անվտանգության ապահովման նպատակով իշխանություններն ազդարարել են արտակարգ դրություն՝ կապված հրաբխի ժայթքման հետ: Հրաբխի շրջակա տարածք մուտքն անորոշ ժամանակով սահմանափակված է: Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը, որի առավելագույն բարձրությունը կազմում է 2632 մետր, գտնվում է կղզու չբնակեցված մասում: