Հայաստան գործուղված նախարարների մեծ մասը նեղ շրջապատում շարունակում են դժգոհել իրենց պաշտոններից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ այս օրերին լայնորեն շրջանառվում է, թե նախարարներից ովքեր ապրիլին սպասվելիք վարչապետի փոփոխությունից հետո կպահպանեն պորտֆելները, իսկ ովքեր՝ ոչ. գործող նախարարներից շատերն անտարբեր են այդ խոսակցությունների նկատմամբ:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում Հայաստան գործուղված նախարարների մեծ մասը նեղ շրջապատում շարունակում են դժգոհել իրենց պաշտոններից: Խնդիրն այն է, որ բիզնես ոլորտից եկած նախարարներն իրենց ավելի անկաշկանդ էին զգում ու ավելի մեծ շահույթ ստանում, երբ արտասահմանում անթաքույց զբաղվում էին իրենց գործով:
«Մինչդեռ հիմա, գտնվելով հանրության, իշխանության. ընդդիմության ու լրագրողների խոշորացույցի ներքո՝ չեն կարողանում ոչ իրենց բիզնեսը ծաղկեցնել, ոչ էլ գումար հետ գցել վաղվա օրվա համար: Ուստի՝ նախարարական պորտֆելից ազատվելը նրանց համար նույնիսկ ավելի քան ձեռնտու է դարձել, միայն թե. նրանց այդքան հեշտ չեն ճանապարհի այնտեղ, որտեղից եկել են: Իրենք էլ ինքնակամ չեն պատրաստվում հայտարարել այդ մասին, ուստի՝ մնում է «կսկծու-փառք Աստծո» տարբերակով շարունակել պաշտոնավարել՝ մինչև հեռանալու համար էլ ավելի հարմար պահ ստեղծվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: