
Կեմերովցիները շարունակում են գալ «Զիմնյայա վիշնյա»-ի մոտ` հարգելու զոհվածների հիշատակը

Կեմերովոյի բնակիչները ապրիլի 2-ի առավոտից, այսինքն՝ «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո իններորդ օրը գալիս են հանպատրատրաստից հուշատեղիի մոտ՝ հարգելու զոհվածների հիշատակը:
Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Նրանք բերում են ծաղիկներ, սրբապատկերներ, փափուկ խաղալիքներ: Հուշատեղիին սրտի ձեւ է տրված: Այնտեղ, ծաղիկներից բացի, դրված են տիկնիկներ, նամակներ տարբեր տարածաշրջաններից: Սիբիրի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենայլոն ապրիլի 2-ին պաշտոնապես ներկայացրել է նախօրյակին Կուզբասի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Սերգեյ Ցիվիլյովին:
Նա պաշտոնակատար է նշանակվել ապրիլի 1-ին Աման Տուլեեւի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ցիվիլյովն զբաղեցնում էր նահանգապետի՝ արդյունաբերության, տրանսպորտի եւ սպառողական շուկայի հարցերով տեղակալի պաշտոնը: Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ընդամենը հրդեհից տուժել է 79 մարդ, այդ թվում՝ 27 երեխա: