
Բակո Սահակյանը Դադիվանքում մասնակցել է Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին այցելել է Դադիվանքի վանական համալիր և այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել համալիրի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: