Բաժիններ՝

Մարդասիրական զինադադարների սկզբից Արևելյան Ղութան լքել է ավելի քան 153 հազ. մարդ

Ավելի քան 153 հազ. մարդ, այդ թվում՝ 41 հազ. զինյալներ և նրանց ընտանիք անդամներ են լքել Արևելյան Ղութան (Սիրիա) մարդասիրական զինադադարների գործողության սկզբից ի վեր։ Այդ մասին ապրիլի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Մարդասիրական զինադադարներ գործողության սկզբից, Արևելյան Ղութայից, ռուսաստանյան Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի աջակցությամբ կազմակերպվել է, ընդհանուր առմամբ ԠԢԡ հազ. 140 մարդու դուրս բերումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են Էրբին, Ջաուբար, Այն Թերմա և Զամալկա (Արևելյան Ղութա) բնակավայրերից անօրինական զինված կազմավորումների դուրսբերման ութօրյա մարդասիրական գործողության ավարտի մասին։ Այսպես, մարդասիրական միջանցքով մարտի 31-ին 65 ավտոբուսներով Իդլիբի նահանգ են դուրս բերվել 2 հազ. 935 զինյալներ և նրանց ընտանիքների անդամներ։ «Ընդամենը մարտի 24-ից տվյալ շրջանը լքել են 41 հազ. զինյալներ և նրանց ընտանիքների անդամներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս