Վրացական «Օջախուրիի» լավագույն բաղադրատոմսը
Օջախուրին վրացական ազգային ուտեստ է, որն իրենից ներկայացնում է կարտոֆիլով տապակած միս: Սովորաբար մատուցվում է կեցի կոչվող կավե ամանով, որի տակի հատվածը պղնձապատ է: Այն նախապես տաքացնում են ջեռոցում, հետո մատուցում, որ երկար պահպանի տաքությունը:
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 400 գ
2. Կարտոֆիլ – 3-4 հատ
3. Լոլիկ – 3 հատ
4. Սոխ – 1-2 հատ
5. Բուսայուղ – 3 ճ/գ
6. Համեմ և ռեհան – 1 փունջ
7. Սխտոր – 3 ատամիկ
8. Աջիկա – 1 ճ/գ
9. Խմելի-սունելի՝ ըստ ճաշակի
10. Սև աղացած պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Միսը կտրատել ոչ մեծ կտորների:
2. Մաքրած սոխը կտրատել կիսալուսնաձև:
3. Միսը խառնել սոխի հետ, վրան լցնել մանր կտրատված սխտոր, աղ, պղպեղ, խմելի-սունլի, ավելացնել աջիկա:
4. Լավ խառնել և թողնել 30-40 րոպե:
5. Հետո բուսայուղով տապակել միսը սոխի հետ՝ մինչև կարմիր կեղև առաջանալը:
5. Մաքրած կարտոֆիլը շերտատել:
6. Ավելացնել մսին և 20 րոպե տապակել ցածր կրակի վրա:
7. Հետո տապակել լոլիկները:
8. Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանրացված համեմ և ռեհան, մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը